14:29  ,  22 մարտի, 2014

Լեւոն Արոնյան - Վիշի Անանդ՝ արագ ոչ ոքի

Խանտի Մանսիսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանն ու աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը պարտիան ավարտեցին արդեն 19-րդ քայլում՝ համաձայնելով ոչ ոքիի:

Հայ եւ հնդիկ գրոսմայստերները 5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Սակայն վերջնական հավասար արդյունքի դեպքում, Անանդն անձնական հանդիպումներով առավելություն կունենա Արոնյանի նկատմամբ: Առաջին տուրում Անանդը սեւերով պարտության է մատնել Արոնյանին: 9-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

8-րդ տուրի մյուս պարտիաները շարունակվում են:

Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770)՝ 0.5:0.5

Վլադիմիր Կրամնիկ(Ռուսաստան, 2787) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709)

 Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766)

 Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757)

Տեսանյութը՝ chessfed.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով