Խանտի Մանսիսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանն ու աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը պարտիան ավարտեցին արդեն 19-րդ քայլում՝ համաձայնելով ոչ ոքիի:
Հայ եւ հնդիկ գրոսմայստերները 5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Սակայն վերջնական հավասար արդյունքի դեպքում, Անանդն անձնական հանդիպումներով առավելություն կունենա Արոնյանի նկատմամբ: Առաջին տուրում Անանդը սեւերով պարտության է մատնել Արոնյանին: 9-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
8-րդ տուրի մյուս պարտիաները շարունակվում են:
Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770)՝ 0.5:0.5
Վլադիմիր Կրամնիկ(Ռուսաստան, 2787) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757)
Տեսանյութը՝ chessfed.am-ի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում