18:25  ,  21 մարտի, 2014

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը հաղթեց եւ հավասարվեց Անանդին

ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում 53-րդ քայլում սեւերով հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին։

7-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարը վաստակել է 4.5 միավոր՝ հավասարվելով աշխարհի նախկին չեմպիոն, Վիշվանաթան Անանդին, ով կիսել էր միավորը ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։ Դմիտրի Անդրեյկինը հաղթեց բուլղարացի Վեսելին Տոպալովին։ Շարունակվում է Շաքրիյար Մամեդյարով - Վլադիմիր Կրամնիկ պարտիան։

Հայաստանի ուժեղագույն շախմատիստը 8-րդ տուրում կմրցի Անանդի հետ, որին պարտվել է սեւերով։

Հավակնորդների մրցաշար, 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766)՝ 1։0

Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785)՝ 1։0

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758)՝ 0.5։0.5

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787)

Տեսանյութը՝ ՀՇՖ կայքի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով