15:38  ,  20 մարտի, 2014

NHL-ի խաղի ժամանակ երկրպագուն դուրս է եկել սառույցի վրա

«Տորոնտոյի» երկրպագուներից մեկը «Տամբա Բեյի» դեմ Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության խաղում դուրս է եկել սառույցի վրա, երբ թիմերը կարճատեւ հանգստի էին գնացել:

Երկրպագուն սահել է սառույցի վրա, սակայն նրան շատ արագ հեռացրել են խաղահրապարակից: Այդ խաղում «Տամբա Բեյը» հաղթել է 5:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում