10:28  ,  19 մարտի, 2014

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյան vs Դմիտրի Անդրեյկին

Մարտի 19-ին ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում սպիտակներով կխաղա ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ։

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը 5-րդ տուրից հետո ունի 3 միավոր, իսկ Անդրեյկինը՝ 1.5։ Առաջատարն է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ով ունի 3.5 միավոր։

Հիշեցնենք, որ Արոնյանն առաջին տուրում պարտվել էր Անանդին, երկրորդում հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, երրորդում կիսել միավորը բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ, չորրորդում առավելության հասել Ռուսաստանի բազմակի չեմպիոն Պյոտր Սվիդլերի նկատմամբ, իսկ 5-րդում խաղաղ դաշն կնքել Վլադիմիր Կրամնիկի հետ։ 

Հավակնորդների մրցաշար, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766)

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս