17:40  ,  17 մարտի, 2014

Հայ հարձակվողը նորամուտը նշեց Ուկրաինայի Պրեմյեր լիգայում

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Գովերլա» տեղափոխված Գեղամ Կադիմյանը նորամուտն է նշել է ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմյեր լիգայում: 21-ամյա հարձակվողը Խարկովի «Մետալիստի» դեմ 21-րդ տուրի արտագնա հանդիպման 68-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման: Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:

Ընթացիկ մրցաշրջանի աշնանային փուլում Կադիմյանը հանդես էր գալիս Ուկրաինայի Առաջին լիգան ներկայացնող «Սումի» ակումբում եւ 20 հանդիպումներում խփել էր 6 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում