13:13  ,  14 մարտի, 2014

Հավակնորդների մրցաշար. Մեկնարկեց երկրորդ տուրը

Քիչ առաջ մեկնարկել է Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրը։

ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։ Ռուսաստանցի Պետեր Սվիդլերը մրցում է Դմիտրի Կարյակինի, հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ բուլղարացի Վեսելին Տոպալովի, իսկ ռուսաստացի Վլադիմիր Կրամնիկը՝ Սերգեյ Կարյակինի հետ։ 

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը սեւերով պարտվել էր աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին, իսկ Մամեդյարովը միավորը կիսել է բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով