13:28  ,  13 մարտի, 2014

«Մետալուրգի» մարզիչ. Գեւորգ Ղազարյանն ինձ դուր եկավ որպես ֆուտբոլիստ

Դոնեցկի «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Սերգեյ Տաշուեւն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանին, ով վերջերս Կարագանդայի «Շախտյորից» վերադարձել է «Մետալուրգ»:

«Գեւորգ Ղազարյանը չցանկացավ մնալ Կարագանդայում եւ վերադարձավ մեր թիմ: Նա ինձ դուր եկավ որպես ֆուտբոլիստ»,- մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Ուկրաինայի ընթացիկ առաջնությունը կվերսկսվի մարտի 15-ին: 17 խաղ անցկացրած Դոնեցկի թիմը 23 միավորով 8-րդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ