10:29  ,  11 մարտի, 2014

«Չելսին» պատրաստ է «Ռեալին» վաճառել Կուրտուային

Մադրիդի «Ռեալը» ջանք չի խնայում Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուային ձեռք բերելու համար, փոխանցում է Daily Mail-ը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են անգլիական ակումբին, սակայն նա վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Աթլետիկոյում»։ «Չելսին» ցանկանում է ձեռք բերել նոր ֆուտբոլիստների, այդ պատճառով Ժոզե Մոուրինյոն դեմ չի լինի վաճառել բելգիացուն։ Անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է Կուրտուային բաց թողնել Արքայական ակումբ, եթե մադրիդցիները նրա համար վճարեն 30 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուրտուան «Աթլետիկոյի» ղեկավարությանը տեղյակ է պահել «Ռեալ» տեղափոխվելու իր մտադրության մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում