00:30  ,  7 մարտի, 2014

Երեւան-2014. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Երեւանում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում մարտի 6-ին կայացան չորրորդ տուրի պարտիաները:

Չորրորդ տուրից հետո 4 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի Եվգենի Նայերը: Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը, Հայաստանի նորընծա չեմպիոն Տիգրան Քոթանջյանը, ինչպես նաեւ Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը եւ Կարեն Գրիգորյանը հավաքել են 3-ական միավոր եւ մի շարք շախմատիստների հետ բաժանում են 8-ից 55-րդ տեղերը:

Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանն ունի 2.5 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով