16:33  ,  6 մարտի, 2014

Ուկրաինայի առաջնությունը կվերսկսվի մարտի 15-ին

Ֆուտբոլի Ուկրաինայի ընթացիկ առաջնությունը կվերսկսվի մարտի 15-ին: Այդ օրը կանցկացվեն Պրեմյեր լիգայի 21-րդ տուրի խաղերը, տեղեկացնում է Football.ua-ն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնությունը դադարեցվել էր երկրի ծանր քաղաքական վիճակի պատճառով: 17-րդ տուրից հետո առաջատարը Դոնեցկի «Շախտյորն» է, որին 5 միավոր զիջում է մեկ խաղ պակաս անցկացրած Խարկովի «Մետալիստը»: Կիեւի «Դինամոն» 33 միավորով երրորդն է: Դոնեցկի «Մետալուրգը» հավաքել է 23 միավոր եւ գտնվում է 8-րդ տեղում: Վերջերս «Մետալուրգ» էր վերադարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում