20:20  ,  1 մարտի, 2014

Հենրիխ Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը «Բորուսիային» օգնեցին բարձրանալ երկրորդ տեղ

Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը 3։0 հաշվով առավելության հասավ «Նյուրնբերգի» նկատմամբ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր, բայց առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։

52-րդ րոպեին «Բորուսիան» բացեց հաշիվը․ աչքի ընկավ գերմանացի պաշտպան Մատս Հումելսը, ով վնասվածից հետո առաջին անգամ էր դուրս եկել խաղադաշտ։ Քիչ անց դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ով աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանի կատարած փոխանցումից հետո։ 83-րդ րոպեին 25-ամյա Մխիթարյանը դարձավ նաեւ գոլի հեղինակ՝ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 6-ի։ Խփած գոլից 2 րոպե անց Հենրիխը փոխարինվեց՝ խաղադաշտում տեղը զիջելով Միլոշ Յորիչին։

Այս հաղթանակի շնորհիվ Յուրգեն Կլոպի թիմը հավաքեց 45 միավոր՝ շրջանցելով երկրորդ տեղում գտնվող Լեւերկուզենի «Բայերին», որը նվազագույն հաշվով պարտվեց «Մայնցին»՝ 43 միավորով նահանջելով երրորդ տեղ։

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Նյուրնբերգ»՝ 3։0  

Մատս Հումելս, 52, Ռոբերտ Լեւանդովսկի, 64, Հենրիխ Մխիթարյան, 83

«Բայեր» - «Մայնց»՝ 0։1

Էրիկ Չուպո-Մոտինգ, 37

«Բրաունշվեյգ» - «Բորուսիա Մ՝ 1։1

Մարկ-Անդրե Տեր-Շտեգեն, 52 (ինքնագոլ) – Դանիել Դավարի, 24 (ինքնագոլ)

«Աուգսբուրգ» - «Հանովեր»՝ 1։1

Ռագնար Կալավան 57 – Մամե Բարիմ Դիուֆ, 21

«Վերդեր» - «Համբուրգ»՝ 1։0 

Զլադկո Յունուզովիչ, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով