15:11  ,  26 փետրվարի, 2014

Ուկրաինայի առաջնության անցկացումը դադարեցվել է անհայտ ժամանակով

Ուկրաինական Պրեմյեր լիգայի ղեկավարոթյունը ֆուտբոլային ակումբներին տեղյակ է պահել, որ մրցաշրջանի գարնանային հատվածը հետաձգվել է անհայտ ժամանակով, փոխանցում է առաջնության կայքը։

Այդ մասին լիգային խնդրել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը։ Առաջնության ղեկավարությունը որոշում է կայացրել հետաձգել գարնանային հատվածի հանդիպումների օրացույցը, իսկ խաղերի վերսկսման հստակ ժամկետների մասին որոշումը կկայացվի հետագայում։ Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրը պետք է անցկացվեր փետրվարի 28-ից մարտի 2-ը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ուկրաինայում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով մահացել էին տասնյակ մարդիկ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում