09:20  ,  26 փետրվարի, 2014

Ռոյս. Պետք է ինչ-որ աներեւակայելի բան պատահի, որ չանցնենք առաջ

Հիանալի սկսեցինք խաղը։ Մեր մարտավարությունը լավ էր աշխատում, եւ դրա շնորհիվ առաջ անցանք հաշվի մեջ, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը՝ խոսելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հանդեպ տարած հաղթանակի մասին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։

«Գոհ եմ առաջին խաղակեսում թիմի ցուցադրած խաղից։ Ընդմիջումից հետո թուլացրինք զգոնութոյւնը, եւ դա պետք է դաս լինի մեզ համար։ Շատ կարեւոր էր լավ սկսել հանդիպումը։ Արժանի էինք ունենալ երկու գնդակի առավելություն։ Հարկավոր է շարունակել շարժվել առաջ։

Պետք է զգույշ լինել, քանի որ մրցակիցը կարող է նույնպես աչքի ընկնել։ Դիմակայության ելքը պարզ է. պետք է ինչ-որ աներեւակայելի բան պատահի, որ չանցնենք առաջ։ Չի կարելի կորցնել զգոնությունը։ Գոհ եմ ցուցադրած խաղիցս, սակայն ավելի կարեւոր է, որ հաղթեց թիմը»,- Ռոյսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 4։2 հաշվով։ 23-ամյա Ռոյսը, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել են մեկական գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում