21:36  ,  3 մայիսի, 2012

Հայաստան - Չեռնոգորիա՝ 2։1

Բուլղարիայում ընթացող թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության երրորդ խմբի եվրոպական գոտու մրցաշարում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) հավաքականին։

Դանիիլ Պրոսկուրան 6։3, 4։6, 6։2 հաշվով հաղթեց Իգոր Սավելյիչին, Խաչատուր Խաչատրյանը 0։6, 3։6 հաշվով պարտվեց Լյուբոմիր Ցելեբիչին։ Զուգախաղում Պրոսկուրան ու Խաչատրյանը 6։1, 7(8)։6 հաշվով հաղթանակ տարան։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանը 0։3 հաշվով պարտվել էր Մակեդոնիային։

Դեւիսի գավաթի խաղարկություն. 2-րդ տուր

Չեռնոգորիա - Հայաստան՝ 1։2

Իգոր Սավելիչ - Դանիիլ Պրոսկուրա՝ 3:6, 6:4, 2:6
Լյուբոմիր Ցելեբիչ - Խաչատուր Խաչատրյան՝ 6:0, 6:3
Ցելեբիչ/Սավելիչ - Պրոսկուրա/Խաչատրյան՝ 1:6, 6:7(8)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով