21:18  ,  3 մայիսի, 2012

«Ռեալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ լեգենդների հանդիպում

2012թ. հունիսի 3-ին  «Ռեալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդները կանցկացնեն բարեգործական հանդիպում «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում, հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա 2013թ. հունիսի 2-ին «Օլդ Տրաֆորդում»:

Առաջիկա հանդիպմանը անգլիական թիմի կազմում հանդես կգան Ռոյ Քինը, Էդվին վան դեր Սարը, Դենիս Իրվինը, Էնդի Քոուլը, Դուայթ Յորքը եւ Բրայան Ռոբսոնը: Մադրիդյան թիմի կազմում կխաղան Զինեդին Զիդանը, Լուիշ Ֆիգուն, Էմիլիո Բուտրագենյոն, Ֆերնանդո Ռեդոնդոն, Ֆերնանդո Հիերոն, Մանուել Սանչիսը, Իվան Էլգերան եւ Ֆերնանդո Մորյենտեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով