14:59  ,  3 մայիսի, 2012

Մարադոնա. Ես ցանկանում եմ Արսեն Վենգեր դառնալ «Ալ Վասլի» համար

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ դեռ երկար կգլխավորի Դուբայի «Ալ Վասլ» ակումբը։ 51-ամյա արգենտինացին ավելի վաղ հայտարարել էր, որ ակումբի ղեկավարությունը չի կատարում պայմանավորվածությունները եւ չի գնում ուժեղ ֆուտբոլիստների։

Մարադոնան «Ալ Վասլը» գլխավորել է 2011թ. մայիսի՝ կնքելով երկու տարվա պայմանագիր։

«Ես ցանկանում եմ Արսեն Վենգեր դառնալ «Ալ Վասլի» համար։ Կարեւորը գումարը չէ։ Արդյունքի հասնելու համար ինձ անհրաժեշտ են խաղացողներ։ Ակումբի ղեկավարությունն ընդառաջել է ինձ եւ խոստացել է ուժեղ ֆուտբոլիստների գնել։ Ես մտադիր եմ կատարել պայմանագիրս, այնուհետեւ այն երկարաձգել», - Մարադոնայի խոսքը մեջբերում է L`Equipe-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով