11:28  ,  18 փետրվարի, 2014

Կարեն Ասրյանի հուշամրցաշարը՝ հունիսի 15-ից 25-ը

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հունիսի 15-ից 25-ը Ջերմուկում կանցկացնի ամենամյա շախմատային մրցաշար՝ նվիրված Կարեն Ասրյանի հիշատակին, փոխանցում է ՀՇՖ-ի կայքը։

Հուշամրցաշարը կանցկացվի շվեյցարական համակարգով եւ բաղկացած կլինի 9 տուրերից։ Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 22.5 հազար դոլար, իսկ հաղթողը կստանա 5000 դոլար։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշարի հաղթող է ճանաչվել Ռոբերտ Հովհաննիսյանը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով