13:58  ,  3 մայիսի, 2012

Սերխիո Ռամոս. Այս անգամ կփորձեմ չվնասել գավաթը

Մայիսի 3-ին Մադրիդում կայանալիք «Ռեալի» 32-րդ չեմպիոնությանը նվիրված երեկույթից առաջ Արքայական ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ այս անգամ չի վնասի գավաթը:

«Երկու ձեռքով ամուր կբռնեմ գավաթը եւ չեմ գցի այն: Այս մրցաշրջանը շատ ծանր էր մեզ համար: Մեծ ուժեր ծախսեցինք՝ արժանիորեն հռչակվելով երկրի չեմպիոն: Սա բոլոր մադրիդցիների հաղթանակն է: Սրտանց շնորհավորում են նրանց»,- իսպանացու խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ռամոսը տոնախմբության ժամանակ Իսպանիայի գավաթը  ձեռքից գցել էր, որից հետո «Ռեալի» ավտուբուսը անցել է գավաթի վրայով՝ կոտրելով այն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում