13:55  ,  17 փետրվարի, 2014

«Արսենալը» պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել Պոգբայի համար

Թուրինի «Յուվենտուսի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Լոնդոնի «Արսենալը» 20-ամյա ֆուտբոլի համար պատրաստ է վճարել 50 միլիոն եվրո, փոխանցում է Forza Italian Football-ը։

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Արսեն Վենգերը կստանա 150 միլիոն եվրո կազմն ուժեղացնելու համար։

Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն, Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Չելսին», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English