12:33  ,  3 մայիսի, 2012

Բողոքի ակցիա՝ սերբական ֆուտբոլում

Սերբիայի երկրորդ դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Ռադնիչկի» ակումբի ֆուտբոլիստները բողոքի ակցիա են կազմակերպել «Սլոգո Կրալեւոյի» հետ արտագնա հանդիպման ժամանակ, գրում է sovsport.ru-ն:

Մրցավարի՝ հանդիպման մեկնարկն ազդարարող սուլիչից անմիջապես հետո հյուրընկալվող թիմի խաղացողները նստել են խոտածածկին: Սերբ ֆուտբոլիստները նման քայլի են դիմել, քանի որ ակումբը չի վճարում պայմանագրով նախատեսված աշխատավարձը: Մոտ երկու րոպե խոտածածկի վրա նստլուց հետո ֆուտբոլստները բարձրացել են եւ սկսել են խաղալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում