10:44  ,  3 մայիսի, 2012

«Ֆիորենտինայի» մարզիչը հեռացվել է ֆուտբոլիստի վրա ճնշում գործադրելու համար

Իտալական «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Դելիո Ռոսին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից ագրեսիվ գործողություններով աչքի ընկնելու համար:

A Սերիայի 36-րդ տուրի՝ «Նովարայի» հետ հանդիպման ժամանակ իտալացի մասնագետը հարձակվել է թիմի կիսապաշտպան Ադեմ Լյայիչի վրա: Փոխարինվելւոց հետո սերբ ֆուտբոլիստը դժգոհություն է հայտնել, ինչը զայրացրել է մարզիչին:  

Հանդիպումից անմիջապես հետո «Ֆիորենտինայի» նախագահ Անդրեա Դելա Վալեն հայտարարել է Դելիո Ռոսիի հեռացման մասին, հաղորդում է L`Equipe-ը:

Հիշեցնենք, որ Ռոսին 2011-ի նոյեմբերին սերբ մասնագետ Սինիշա Միխայլովիչին էր փոխարինել «Ֆիորենտինայի» գլխավոր մարզչի պաշտոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում