09:30  ,  15 փետրվարի, 2014

Բալոտելիի գեղեցիկ գոլը հաղթանակ բերեց «Միլանին»

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Միլանը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Բոլոնիային»։

Հանդիպման միակ գոլի հեղինակն է դարձել Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին, ով հեռու տարածությունից կատարած հարվածով աչքի ընկավ 86-րդ րոպեին։

Այս հաղթանակի շնորհիվ Կլարենս Զեեդորֆի թիմը վաստակեց 32 միավոր եւ բարձրացավ 9-րդ տեղ։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Միլան» - «Բոլոնիա»՝ 1։0

Մարիո Բալոտելի, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում