10:24  ,  3 մայիսի, 2012

Դի Նատալե. Ֆուտբոլում հնարավոր չէ հաղթահարել միասեռականության արգելքը

Իտալական «Ուդինեզեի» 34-ամյա հարձակվող Անտոնիո Դի Նատալեն չի համաձայնել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի այն կարծիքի հետ, թե նույնասեռական ֆուտբոլիստները պետք է դուրս գան ընդհատակից եւ բացահայտեն իրենց սեռական նախապատվությունը:

«Ես հարգում եմ Պրանդելիին՝ որպես մարզիչ, սակայն չեմ համաձայնի նրա այն կարծիքի հետ, թե ֆուտբոլում միասեռականության արգելքը կարելի է հաղթահարել: Դա ուղղակի անհնար է: Ֆուտբոլում ոչ ոք չի ցանկանում բացահայտել իր սեռական նախապատվությունը: Պատկերացրեք, թե ինչպես դրան կարձագանքեն երկրպագուները: Ֆուտբոլը բարդ համակարգ է: Ավելի ճիշտ կլինի անձնական կյանքը չխառնել ֆուտբոլի հետ»,- Դի Նատալեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով