09:45  ,  3 մայիսի, 2012

Ռոնալդու. Չեմպիոն հռչակվելն ավելի կարեւոր է, քան լավագույն ռմբարկու ճանաչվելը

Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ իր համար թիմային հաջողությունները կարեւոր են անձնական ձեռքբերումներից:

«Ինձ համար ամենակարեւորը չեմպիոնական տիտղոսն է: Ես երկու անգամ դարձել եմ առաջնության լավագույն ռմբարկու, սակայն դա անյքան էլ կարեւոր ձեռքբերում չէ:

«Ռեալն» արժանի էր այս տիտղոսին: Այս մրցաշրջանում մենք շատ ավելի ուժեղ էինք «Բարսելոնայից»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Աթլետիկի» հետ խաղում 11 մետրանոցը չիրացրած Ռոնալդուն «Բարսելանոյի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ պայքարում է Պրիմերայի լավագույն ռմբարկու ճանաչվելու համար: Այս պահին պորտուգալացին խփել է 44 գոլ, իսկ արգենտինացին՝ 46:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում