09:13  ,  3 մայիսի, 2012

Գվարդիոլան շնորհավորել է Մոուրինյոյին

Կատալոնական «Բարսելոնան» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուինյոյին Իսպանիայի առաջնությունում չեմպիոն հռչակվելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ «Ռեալին»: Նրանք արժանի էին չեմպիոն հռչակվելուն: Մոուրինյոն լավ կոլեկտիվ է ստեղծել, որը կարող է լուրջ հաջողությունների հասնել: «Ռեալը» հիանալի թիմ է, մնում է, որ ակումբը ուշադրություն դարձնի ֆուտբոլիստները ոչ սպորտային վարքի վրա: Երբեմն նրանք ստվեր են գցում թիմի հեղինակության վրա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում