01:15  ,  3 մայիսի, 2012

ՊՍԺ-ն մոտենում է «Մոնպելյեին»

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական խաղադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Սենտ Էթյենի» դարպասը:

Մեկական գոլ խփեցին բրազիլացի կիսապաշտպան Նենեն ու արգենտինացի հարձակվող Խավիեր Պաստորեն:

Վերջապես հաղթանակ տարավ «Մարսելը», որը միավորներ էր կորցրել նախորդ 14 տուրերում: Մարսելցիները Լոիկ Ռեմիի խփած գնդակի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության հասան «Նանսիի» նկատմամբ:

Առաջնության ավարտից երեք տուր առաջ ՊՍԺ-ն երեք միավոր զիջում է մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մոնպելյեին»: «Մարսելը» 44 միավորով 10-րդն է, իսկ «Սենտ Էթյենը» 56 միավորով 6-րդ տեղում է:

Ֆրանսիայի առաջնություն. 35-րդ տուր

«Պարի Սեն Ժերմեն» - «Սենտ Էթյեն»՝ 2:0

Նենե, 21, Պաստորե, 88

«Նիցա» - «Լիլ»՝ 0:1

Դե Մելո, 6

«Մարսել» - «Նանսի»՝ 1:0

Ռեմի, 31

Հեռացում՝ Սամի, 90 («Նանսի»)

«Այաչո» - «Սոշո»՝ 2:1

Կինկելա, 74 (11մ.), Սոկրիե, 85 – Պրիվատ, 58

Հեռացում՝ Սոժե, 59, Միկարի, 72 (երկուսն էլ՝ «Սոշո»)

«Լիոն» - «Վալենսյեն»՝ 4:1

Լոպես, 35, 72, Կրիս, 69, Բրիան, 88 – Կոադ, 38 (11մ.)

«Կան» - «Լորյան»՝ 1:0

Էտրո, 67

«Բորդո» - «Ռեն»՝ 2:0

Օբրանյակ, 51, Նգեմո, 58

«Բրեստ» - «Թուլուզ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում