00:58  ,  3 մայիսի, 2012

«Միլանը» օգտվեց «Յուվենտուսի» սայթաքումից

Իտալական A Սերիայի 36-րդ տուրում «Միլանը» սեփական խաղադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ատալանտայի» դարպասը: Դաշտի տերերի կազմում աչքի ընկան գանացի կիսապաշտպան Սալի Մունտարին ու բրազիլացի հարձակվող Ռոբինյոն:

Մրցաշարային աղյուսակը գլխավորող Թուրինի «Յուվենտուսը» սեփական խաղադաշտում չկարողացավ հաղթել «Լեչեին»՝ 1:1:

9-րդ րոպեին Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն բացեց հանդիպման հաշիվը՝ առաջ մղելով «Յուվենտուսին»: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Լեչեն» մնաց 10 ֆուտբոլիստներով: 54-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ կոլումբացի պաշտպան Խուան Կուադադոն: Թվում էր, թե «Յուվենտուսին» ոչինչ չի խանգարի հերթական հաղթանակը տանել եւ ավելի մոտենալ չեմպիոնական տիտղոսին, սակայն հանդիպման ավարտից հինգ րոպե առաջ թուրինցիները գոլ բաց թողեցին: Ջանլուիջի Բուֆոնի սխալից հետո աչքի ընկավ «Լեչեի» իտալացի կիսապաշտպան Անդրեա Բերտոլաչին:

Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Յուվենտուսը» 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Միլանին»:

Իտալիայի առաջնություն. 36-րդ տուր

«Միլան» - «Ատալանտա»՝ 2:0

Մունտարի, 9, Ռոբինյո, 90

«Կատանիա» - «Բոլոնիա»՝ 0:1

Ռամիրես, 79

«Ջենոա» - «Կալյարի»՝ 2:1

Պալասիո, 12, Յանկովիչ, 76 – Արիունադո, 13

«Պարմա» - «Ինտեր»՝ 3:1

Մարկես, 53, Ջովինկո, 55, Բիաբիանի, 83 – Սնեյդեր, 13

«Ֆիորենտինա» - «Նովարա»՝ 2:2

Մոնտոլիվո, 48 (11մ.), 71 – Ժեդա, 14, Ռիգոնի, 30 (11մ.)


«Լացիո» - «Սիենա»՝ 1:1

Լեդեսմա, 32 (11մ.) – Դեստրո, 27


«Չեզենա» - «Ուդինեզե»՝ 0:1

Ֆաբրինի, 4

«Յուվենտուս» - «Լեչե»՝ 1:1

Մարկիզիո, 9 – Բերտոլաչի, 85

Հեռացում՝ Կուադադո, 54 («Լեչե»)


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում