00:05  ,  3 մայիսի, 2012

Մեսին գերազանցեց Գերդ Մյուլերի ռեկորդը

«Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսին հեթ-տրիկի հեղինակ դարձավ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Մալագայի» հետ խաղում՝ գերազանցելով գերմանացի հարձակվող Գերդ Մյուլերի՝ մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի ռեկորդը:

1972/73 մրցաշրջանում Գերդ Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» կազմում խփել էր 67 գոլ: Առաջնության ավարտից երկու տուր առաջ Մեսին իր գոլերի քանակը հասցրեց 68-ի՝ գերազանցելով 39 տարվա վաղեմություն ունեցող ռեկորդը:

Արգենտինացին նաեւ կրկնեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը: Երկու ֆուտբոլիտներն էլ մեկ մրցաշրջանի ընթացքում 7-ական անգամ դարձել են հեթ-տրիկի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով