17:35  ,  5 փետրվարի, 2014

Բարտոմեու. «Բարսելոնան» չի կարող վաճառել Մեսիին

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին կարող է լքել կատալոնական ակումբը։

«Չենք կարող վաճառել Մեսիին։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Այդպիսին է ակումբի անդամների մեծամասնության ցանկությունը։ Բացի այդ, կարծում եմ, որ Մեսին ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնայում»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամռանը 26-ամյա ֆուտբոլիստը կարող է հեռանալ Իսպանիայի չեմպիոնի կազմից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում