13:54  ,  2 մայիսի, 2012

Ռոբենը մնում է «Բավարիայում»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ Հայնց Ռումենիգեն հերքել է լուրերը, թե Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենն առաջաիկայում կարող է այլ ակումբ տեղափոխվել։

«Կարող եմ երաշխավորել, որ թիմի առաջատարներից ոչ ոքի ամռանը չի հեռանա «Բավարիայից»։ Մենք պարտաստվոմ ենք նոր պայամանագիր առաջարկել Ռոբենին։ Նա դեռ երկար կմնա Մյունխենում»,- Ռումնեիգեի խոսքը փոխանցում է Bild-ը։

Հիշեցնենք, որ Ռոբենը մոտ էր «Բավարիայի» հետ նոր պայմանագիր ստորագրելուն, սակայն վերջերս կոնֆլիկտ ունեցավ ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի հետ, ինչից հետո լուրեր էին շրջանառվում, որ հոլանդացին ցանկանում է հեռանալ «Բավարիայից»։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոբենը 33 հանդիպում է անցկացրել «Բավարիայի» կազմում եւ դարձել է 17 գոլի հեղինակ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում