16:37  ,  4 փետրվարի, 2014

Ցյուրիխ. Լեւոն Արոնյանը հաղթեց Վիշվանաթան Անանդին

Փետրվարի 4-ին մեկնարկեց Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարի արագ խաղի (ռապիդ) մրցաշարը։

Առաջին տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին։ Հնդիկ գրոսմայստերը 44-րդ քայլում ընդունեց իր պարտությունը։

ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենը հաղթեց իսրայելցի Բորիս Գելֆանդին, իսկ իտալացի Ֆաբիանո Կարուանայի եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի պարտիան դեռ չի ավարտվել։ Երկրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը կմրցի աշխարհի չեմպիոն Կարլսենի հետ։

Հիշեցնենք, որ դասական եւ կայծակնային խաղի (բլից) մրցաշարերում Արոնյանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով նորվեգացի շախմատիստին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով