11:23  ,  2 մայիսի, 2012

Ռոնալդուն չի բացառել Իտալիա տեղափոխվելու տարբերակը

Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառել Իտալիայի առաջնություն տեղափոխվելու հնարավորությունը:

«Ես հպարտ եմ, որ խաղում եմ «Ռեալում»: Ես մեծագույն հաճույք եմ ստանում, երբ այս թիմի կազմում դուրս եմ գալիս խաղադաշտ: Այն պահին, երբ այլեւս հաճույք չեմ ստանա` ես կհասկանամ, որ եկել է հեռանալու ժամանակը: Այս պահին «Ռեալն» ինձ համար աշխարհի լավագույն ակումբն է:

Ես կարծում եմ, որ Իտալիայի առաջնությունն Իսպանիայի եւ Անգլիայի առաջնությունների նման ուժեղ չէ: Սակայն մի օր հնարավոր է` ես իմ ուժերը փորձեմ նաեւ այնտեղ: Դա հնարավոր է միայն հեռու ապագայում: Իտալիայում կան «Ինետերի», «Յուվենտուսի» եւ «Միլանի» նման ֆանտաստիկ ակումբներ: Գուցե մի օր ես խաղամ այդ ակումբներից մեկում», - Ռոնալդուի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում