10:24  ,  2 մայիսի, 2012

Իբրահիմովիչը sms է ստացել Մոուրինյոյից

Շվեդիայի հավաքականի եւ «Միլանի» 30-ամյա ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը հերքել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը:

«Ես չեմ լքի «Միլանը» «Ռեալ» տեղափոխվելու համար: Ինչո՞ւ ես պետք է հեռանամ Իտալիայից: Ես sms-եմ ստացել Մոուրինյոյից: Նա հարցրեց` ցանկանո՞ւմ եմ տեղափոխվել «Ռեալ», ես պատասխանեցի` ոչ: Ես ցանկանում եմ մնալ «Միլանում»:

Իհարկե, միշտ հետաքրքիր է երջանկություն փնտրել տարբեր առաջնություններում, սակայն իմ կարիերայի ընթացքում ես հասկացա, որ պետք է մնալ այնտեղ, որտեղ դու քեզ լավ ես զգում: «Միլանում» ես ինձ լավ եմ զգում եւ կմնամ այստեղ», - Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Այժմ Իբրահիմովիչը 26 գոլով գլխավորում է Իտալիայի առաջնության ռմբարկուների մրցավազքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում