Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դավիդ Վիլյան կարող է բաց թողնել ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ առաջին հանդիպումը, փոխանցում է AS-ը։
Իսպանիայի հավաքականի հարձակվողը վնասվածք է ստացել Պրիմերայի 22-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում։ 32-ամյա ֆուտբոլիստը վնասել է ազդրը։
Փետրվարի 3-ին Վիլյան բուժզննում կանցնի, սակայն, ամենայն հավանականությամբ, նա չի կարողանա մասնացել Արքայական ակումբի հետ առաջին խաղին։
Հանդիպումը կկայանա փետրվարի 5-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում