01:52  ,  27 հունվարի, 2014

Խոշոր հաշվով հաղթանակ «Բարսելոնայի» կատարմամբ

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Մալագայի» դարպասը:

Խերարդո Մարտինոյի թիմը մեծ առավելություն ուներ ամբողջ խաղի ընթացքում եւ տարավ վստահ հաղթանակ: Խերարդ Պիկեն խփեց «Բարսելոնայի» առաջին գոլը, Պեդրո Ռոդրիգեսը՝ երկրորդ, իսկ Ալեքսիս Սանչեսը վերջակետ դրեց խաղին: Վնասվածից ապաքինված Լիոնել Մեսին մասնակցեց ամբողջ հանդիպմանը եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Այս հաղթանակից հետո կատալոնացիները 54 միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն»: Մադրիդի «Ռեալը» 53 միավորով եզրափակում է եռյակը:

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր 

«Բարսելոնա» - «Մալագա»՝ 3:0

Խերարդ Պիկե, 40, Պեդրո Ռոդրիգես, 55, Ալեքսիս Սանչես, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում