16:30  ,  25 հունվարի, 2014

Վեյկ Ան Զեե. Լենյեր Դոմինգես - Լեւոն Արոնյան (ուղիղ վիդեոհեռարձակում)

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկել է «Տատա Սթիլ» շախմատային մրցաշարի նախավերջին տուրը: Լեւոն Արոնյանը մրցում է կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ: Հայ գրոսմայստերն արդեն այսօր կարող է նվաճել հաղթողի կոչումը: Մոտակա հետապնդողներ Դոմինգեսին, Կարյակինին, Գիրիին, Կարուանային եւ Սոյին Արոնյանը գերազանցում է 1.5-ական միավոր:

Վեյկ Ան Զեե

«Տատա Սթիլ», 10-րդ տուր

Լենյեր Դոմինգես (5.5, Կուբա, 2754) - Լեւոն Արոնյան  (7, Հայաստան, 2812)

Անիշ Գիրի (5.5, Հոլանդիա, 2734) - Սերգեյ Կարյակին (5.5, Ռուսաստան, 2759)

Ֆաբիանո Կարուանա (5.5, Իտալիա, 2782) - Արկադի Նայդիչ (1.5, Գերմանիա, 2718)

Պենտալա Հարիկրիշնա (5, Հնդկաստան, 2706) - Ուեսլի Սո (5, Ֆիլիպիններ, 2719)

Լյուկ վան Վելի (4, Հոլանդիա, 2672) - Բորիս Գելֆանդ (2.5, Իսրայել, 2777)

Ռիչարդ Ռապորտ (3.5, Հունգարիա, 2691) - Հիկարու Նակամուրա (3.5, ԱՄՆ, 2789)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով