02:46  ,  23 հունվարի, 2014

«Բարսելոնայի» կամային հաղթանակը, Տելյոն՝ հեթ-տրիկի հեղինակ

Ֆուտբոլի Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց «Լեւանտեին»։

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց տանտերերի մարոկկացի հարձակվող Նաբիլ Էլ Զարը։ 53-րդ րոպեին «Լեւանտեի» պաշտպան Խուանֆրան Գարսիան դարձավ ինքնագոլի հեղինակ։ Դրանից հետո Իսպանիայի չեմպիոնի հարձակվող Կրիստիան Տելյոն երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

57-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց իսպանացի պաշտպան Կարլես Պույոլը։ «Լեւանտեի» հետ հանդիպումը Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի համար 400-րդն էր կատալոնական ակումբի կազմում։ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը 3 գոլային փոխանցում կատարեց Տելյոյին։

Իսպանիայի գավաթի խաղարկություն

Քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Լեւանտե» - «Բարսելոնա»՝ 1։4

Նաբիլ Էլ Զար, 31 - Խուանֆրան Գարսիա, 53 (ինքնագոլ), Կրիստիան Տելյո, 60, 81, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում