21:38  ,  21 հունվարի, 2014

«Բորուսիան» հերքում է. Ռոյսին չի շոյում «Բարսելոնայի» ուշադրությունը

Մարկո Ռոյսը չի հայտարարել, թե շոյված է «Բարսելոնայի» ուշադրությունից: Այս մասին պաշտոնական կայքում հաղորդում է Դորտմունդի «Բորուսիան»: Իսպանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ կատալոնական ակումբը ցանկանում է գնել Գերմանիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանին, եւ Մարկո Ռոյսին այդ հանգամանքը հաճելի է:

«Մենք հաճույքով համագործակցում ենք լուրջ լրատվամիջոցների հետ, բայց ստիպված ենք նաեւ պայքարել գոյություն չունեցող փաստեր հորինողների դեմ: Այդ լուրերը խեղաթյուրված են: Մարկոն այդպիսի բովանդակությամբ հարցազրույց երբեք չի ունեցել»,- ասվում է «Բորուսիայի» հայտարարությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News