16:31  ,  21 հունվարի, 2014

Վեյկ Ան Զեե-2014. Լեւոն Արոնյան - Անիշ Գիրի (ուղիղ վիդեոհեռարձակում)

Հոլանդական Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարում հունվարի 21-ին կկայանան 8-րդ տուրի պարտիաները: ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին է։

Հիշեցնենք, որ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը 7-րդ տուրից հետո ունի 5.5 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Վեյկ Ան Զեե-2014, Tata Steel Chess, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2812) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2734)

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2782) -  Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա, 2691)

Լենյեր Դոմինգես (Կուբա, 2754) - Ուեսլի Սո (Ֆիլիպիններ, 2719)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2789) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան, 2706)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2759) - Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2777)

Լյուկ վան Վելի (Հոլանդիա, 2672) - Արկադի Նայդիչ (Գերմանիա, 2718)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով