Հոլանդական Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարում հունվարի 21-ին կկայանան 8-րդ տուրի պարտիաները: ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին է։
Հիշեցնենք, որ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը 7-րդ տուրից հետո ունի 5.5 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Վեյկ Ան Զեե-2014, Tata Steel Chess, 8-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2812) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2734)
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2782) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա, 2691)
Լենյեր Դոմինգես (Կուբա, 2754) - Ուեսլի Սո (Ֆիլիպիններ, 2719)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2789) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան, 2706)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2759) - Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2777)
Լյուկ վան Վելի (Հոլանդիա, 2672) - Արկադի Նայդիչ (Գերմանիա, 2718)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում