02:18  ,  16 հունվարի, 2014

«Ռեալը» խնդիրներ չունեցավ Պամպլոնայում

Ֆուտբոլի Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» Պամպլոնայում 2։0 հաշվով հաղթեց «Օսասունային»։

Աչքի ընկան Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան։ Կոպիտ խախտման համար 85-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Իսպանիայի փոխչեմպիոնի պորտուգալացի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն։ Առաջին խաղում Արքայական ակումբը նույնպես հաղթել էր 2։0 հաշվով։ 

Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ «Լեւանտեն», որը սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»։

Իսպանիայի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Օսասունա» - «Ռեալ»՝ 0:2 (առաջին հանդիպում՝ 0։2)

Կրիշտիանու Ռոնալդու, 26, Անխել Դի Մարիա, 51

Հեռացում՝ Ֆաբիո Կոենտրաու, 85 («Ռեալ»)

«Լեւանտե» - «Ռայո Վալյեկանո»՝ 1։0 (առաջին հանդիպում՝ 0։0)

Դավիդ Բարալ, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում