13:32  ,  9 հունվարի, 2014

«Վալենսիայի» ֆանատները վիրավորել են Դիեգո Կոստային

«Վալենսիայի» մի խումբ երկրպագուներ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղի ժամանակ փորձել են հունից հանել իսպանացի հարձակվող Դիեգո Կոստային։

«Մեստալիա» ստադիոնում մի շարք երկրպագուներ սկսել են հարձակվողի հասցեին վիրավորական արտահայտություններ անել։ Երկրպագուները վանկարկել են. «Կոստա, դու անառակի զավակ ես։ Դու իսպանացի չես»։

«Վալենսիա» - «Աթլետիկո» հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանական ակումբի երկրպագուները վիրավորել էին նաեւ Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելոյին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում