Դոնեցկի «Շախտյորը» հրապարակել է 2013-ի լավագույն հարձակողան կիսապաշտպանների անունները։
Պաշտոնական կայքում անցկացրած քվեարկության արդյունքներով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է լավագույն հնգյակում։ Դորտմունդի «Բորուսիայի» 24-ամյա ֆուտբոլիստը չորրորդն է։ Նրա օգտին քվեարկել է երկրպագուների16.31 տոկոսը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախորդ առաջնությունում Մխիթարյանը «Շախտյորի» կազմում խփել էր 25 գնդակ եւ, ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու, սահմանել էր Պրեմյեր լիգայի արդյունավետության ռեկորդ:
Ամռանը «Բորուսիան» նրա համար վճարել է 27.5 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում