18:51  ,  17 դեկտեմբերի, 2013

Արմեն Նազարյանը՝ Բուլղարիայի տարվա լավագույն մարզիչ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանը Բուլղարիայում ճանաչվել է 2013թ. լավագույն մարզիչ:

Հարցման արդյունքում հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչը հավաքել է 147 միավոր: Նազարյանը գերազանցել է վոլոյբոլի Բուլղարիայի հավաքականի մարզիչ Կամելո Պլաչիին (108 միավոր) եւ ֆուտբոլի Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը» գլխավորող Ստոյչո Ստոեւին (102 միավոր):

«Շատ ուրախ եմ տարվա մարզիչ ճանաչվելու կապակցությամբ, բայց ես հասա մեծ հաջողությունների: Շնորհակալություն լրագրողների ֆեդերացիային ու իմ թիմին»,- Արմեն Նազարյանի խոսքը մեջբերում է sportal.bg

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում