Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանը Բուլղարիայում ճանաչվել է 2013թ. լավագույն մարզիչ:
Հարցման արդյունքում հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչը հավաքել է 147 միավոր: Նազարյանը գերազանցել է վոլոյբոլի Բուլղարիայի հավաքականի մարզիչ Կամելո Պլաչիին (108 միավոր) եւ ֆուտբոլի Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը» գլխավորող Ստոյչո Ստոեւին (102 միավոր):
«Շատ ուրախ եմ տարվա մարզիչ ճանաչվելու կապակցությամբ, բայց ես հասա մեծ հաջողությունների: Շնորհակալություն լրագրողների ֆեդերացիային ու իմ թիմին»,- Արմեն Նազարյանի խոսքը մեջբերում է sportal.bg-ը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի 
14:03 , 10 նոյեմբերի