10:53  ,  17 դեկտեմբերի, 2013

Պեկին. Լեւոն Արոնյանի հաղթանակով

Դեկտեմբերի 17-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկեց Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների բասկյան խաղի մրցաշարը։

Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն առաջին տուրում մրցում էր հոլանդացի Գիրի Անիշի հետ։ Առաջին պարտիայում հայ շախմատիստը խաղում էր սպիտակներով։ Հոլանդացի շախմատիստը 40-րդ քայլում ստիպված էր ընդունել իր պարտությունը։ Երկրորդ պարտիան նույնպես ավարտվեց Հայաստանի ուժեղագույն շախմատիստի հաղթանակով։ Առաջին տուրից հետո Արոնյանն ունի 2 միավոր։ 

Բասկյան խաղի մրցաշարը բաղկացած է 5 տուրից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով