15:40  ,  7 դեկտեմբերի, 2013

Ռոնալդուն մարզվել է ընդհանուր խմբում

Ազդրի վնասվածքից ապաքինված Կրիշտիանու Ռոնալդուն մարզում է անցկացրել Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խմբի հետ: Նրա մասնակցությունը դեկտեմբերի 7-ին կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում հարցականի տակ է, սակայն հաջորդ շաբաթ կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Ռոնալդուն կխաղա «Կոպենհագենի» դեմ, հաղորդում է Marca-ն:

Դեկտեմբերի 7-ին, Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո, ժամը 1-ին «Ռեալը» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում կմրցի Խատիվայի «Օլիմպիկի» հետ: Հանդիպումը տեղի կունենա Խատիվայում: Պատասխան խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին:

«Կոպենհագեն» - «Ռեալ» Չեմպիոնների լիգայի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում