Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Օլիմպիական խաղերի կրնկակի, աշխարհի բացարձակ եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի 20-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարում:
Դավթյանը բազմամարտում 6 գործիքների վրա վարժություններից հետո գրավել երկրորդ տեղը՝ զիջելով միայն ռուս Դմիտրի Գոգոտովին:
Բոլոր վեց գործիքներում Արթուրը դուրս է եկել եզրափակիչ: Հենացատկում հայ մարմնամարզիկը գրավել է առաջին տեղը, նժույգաթափերում՝ երկրորդ, իսկ օղակների վրա՝ երրորդ:
Երիտասարդական մրցաշարում հանդես եկած Արսեն Գասպարյանը բազմամարտում գրավել է 7-րդ տեղը, փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում