21:38  ,  2 դեկտեմբերի, 2013

Անթալիա. Գերմանիա - Հայաստան՝ 3:1

Թուրքիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Գերմանիայի թիմին: Վերջինն ավարտվեց Արկադի Նայդիչ - Վլադիմիր Հակոբյան պարտիան: Երրորդ համարների պայքարում Վլադիմիր Հակոբյանը սեւերով 49-րդ քայլում ստիպված էր ընդունել պարտությունը: Նախքան այդ պարտություն էր կրել նաեւ Հայաստանի հավաքականի երկրորդ համար Սերգեյ Մովսեսյանը: Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը խաղացել էին ոչ ոքի: Հայաստանի հավաքականն ունի 6 միավոր: Գերմանիան այս հաղթանակից հետո եւս հավաքեց 6 միավոր: Ռուսաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Թուրքիային եւ 9 միավորով ամրապնդվել երկրորդ տեղում: Չինաստանը 3:1 հաշվով հաղթեց Եգիպտոսին եւ 8 միավորով ընթացիկ երրորդ տեղում է: Շարունակվում են Հոլանդիա - Ուկրաինա եւ Ադրբեջան - ԱՄՆ մրցամարտերը:

Գերմանիա - Հայաստան՝ 3:1

Գեորգ Մեյեր (2623) - Լեւոն Արոնյան (2803)՝ 0.5:0.5

Սերգեյ Մովսեսյան (2700) - Դանիել Ֆրիդման (2600)՝ 0:1

Արկադի Նայդիչ (2727) - Վլադիմիր Հակոբյան (2681)՝ 1:0

Գաբրիել Սարգսյան (2676) - Դավիթ Բարամիձե (2614)՝ 0.5:0.5

7-րդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Թուրքիան:

NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է  հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News